Posted in Մայրենի, Ուսումնական նյութեր

ԱՆՏԱՌՈՒՄ

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում


Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր ծվեններ-Շորի՝ գործվածքի ևն պատռված փոքրիկ շերտ՝ կտոր, ծլանգ: եղյամն-խոնավ օդ։ Արծաթում -Արծաթելը, արծաթվելը: Փայտահատ- Անտառափայտ կտրող բանվոր:
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային:Մշուշոտ է անտառում

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն: մեղմ աղմուկ

գ)Օրոր էր ասում աշունն անտառին: Քամին ճոճում է ծառերը

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:ջուր է նստել սնկի գլխին

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Ատառապահի տնակի դիմաց խարույկը իր խաղաղ ծուխներ ծածանում։ Որովհեև դա շատ սիրուն է նայվում
  2. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր: Հեղինակը ներկայացնում է աշունը ոնց է անցնում անտառում թե վոնց է քամին
  3. Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները, ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:
  4. Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան  բառերի հոմանիշները:
  5. կապույտ-կապտագույն
  6. մշուշ-մշուշ
  7. կածան-արահետ
  8. եղյամն-ցողուն
  9. հողմ-քամի
  10. որսկան-Որսորդ

Author:

Ես Արեգ Տոնոյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանում: Սիրում եմ ճամփորդել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s