Posted in Ճամբորդություն, Մայրենի, Ուսումնական ճամփորդություն, Ուսումնական նյութեր

Ճամփորդություն Կոշ

Շաբաթ օրը ես և դասընկերներս մեր մայրենի լեզվի ուսուցչու հետ գնացել էինք Արագածոտնի մարզի Կոշ գյուղ։Մեր գնալու նպատակն էր բարձրանալ և գտնել Կոշ գյուղում գտնվող Աղջկա բերդը, բայց մինչ բերդ հասնելը մենք դասարանով այցելեցինք սբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը։ Մատուռում տեսանք, որ մարդիկ տարբեր նվիրատվություններ են արել մատուռին։ Քանի որ մեր այցի նպատակը Աղջկա բերդն էր, ապա մենք շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Աղջկա բերդ։ Բերդը գտվում էր բլուրի վրա։ Գոյություն ունի գեղեցիկ ավանդություն։ Լենկ Թեմուրը իմանալով, որ այստեղ մի գեղեցիկ աղջիկ է ապրում, ուղարկում է զինվորներին, որ բերեն իր մոտ։ Երեք զինվորներ գալիս, առևանգում են աղջկան։ Մի հովիվ տեսնելով այդ, հետևում է նրանց։ Գիշերը, երբ զինվորները քնում են, հովիվն սպանում է նրանց և աղջկան նորից հետ բերում։ Լենկ Թեմուրը կատաղած հարձակվում է բերդում ամրացած հայերի վրա։ Մի պառավի մատնությամբ նա կտրում է բերդի ջուրը և նոր միայն հաղթում հայերին։ Տեսնելով այդ, աղջիկը պարսպից գետն է նետում իրեն։ Դրանից հետո բերդի անունը դնում են Աղջկա Բերդ[1]։

Հետո տեսանք 7 խաչքարերը ( Կոշ գյուղի բնակիչները հավատում էին, որ խաչքարները նրանց պաշտպանում են) և քայլեցինք դեպի Վարդանի աղբյուր, այնտեղ տեսանք ընկուզենի։ Հետ գալու ճանապարհին կանգնեցինք Ագարակի բրոնզեդարյան հնատեղիում։

Author:

Ես Արեգ Տոնոյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանում: Սիրում եմ ճամփորդել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s