Posted in Մայրենի, Ուսումնական գարուն

Թեստ5

Մարկ Տվեն
Թոմ  Սոյերի արկածները 

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց ձգվեց հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան. 

– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ: 

Պատասխան չկար: 

– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ: 

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին: 

– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ: 

– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ: 

– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր: 

– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես: 

– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրվածդու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը

      _ դժբախտ  _ 

       շաբաթվա  

    փորձել  

       _______ համբերությունն  ___________


2. 
Գրի´ր տրված բառերի հականիշները.


    
ադժբախտ              բախտավոր

    բատելի                   սիրելի
   
գհիվանդ                 առողջ
   
դ/անհետանալ         _______հայտնվել _________ 

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:  

     ա/ աստիճանաբար
     բ/   կարգին
     գ/ ավելի ուշ
     դ/շատ ուշ 

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր 

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված.  

ա/ վերմակ-ածական
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական 

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:


  
Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:


ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը 
դ/ իր 

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:

Պատմողական- Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: 

Բացականչական- Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ: , Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր: 

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.


ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնական – արհեստական 

9.Վերնագրի´ր տեքստը

 __Թոմի դժբախտ օրը_____________________ 


 10.
Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:    

  Լրացրո՛ւ  դրանք

Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: 

11.Գրի´ր  մեկ բառով.

ա/ մոր քույրը                  _______մորաքույր______ 

բ/ միտք անել                  _____մտածել________
գ/ ման գալ                      _______զբոսնել_______ 

դ/ որոշում կայացնել  ____որոշել__________ 

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:

Որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:  __________________________________________________________________________ 

______________________________________________________________________________ 

   
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերըՏեքստում ընդգծի՛ր այդ հատվածը

_____________________ Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ․ գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում _________________________________________________________ 

______________________________________________________________________________

 

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:  

_________________Թոմն ուզում էր հիվանդ լինել, որ դպրոց չգնար։_____________________________________________________________ 

______________________________________________________________________________ 

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասինորովհետև 

̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր 

Author:

Ես Արեգ Տոնոյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանում: Սիրում եմ ճամփորդել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s