Posted in Ուսումնական նյութեր

Լոռու Մարզ

Համարվում է, որ վանքը կառուցվել է այն վայրում, որտեղ դեռ IV դարում Գրիգոր Լուսավորիչը խաչքար էր տեղադրել։ Դա սուրբ Աստվածածին առաջին վանքն էր։ Սակայն Սանահինի ամենամեծ հուշարձանը Ամենափրկիչ եկեղեցին է։ Այս եկեղեցու հիշարժան գլխավոր պատկերներից մեկը եկեղեցու մանրակերտը ձեռքերում պահած Կյուրիկե ու Սմբատ արքաների քանդակն։

Церковь Аменапркич монастырского комплекса Санаин

Արժե նշել, որ Սանահին գյուղը հայտնի է նաև նրանով, որ ըստ որոշ հետազոտողների, այստեղ է ծնվել Սայաթ Նովան։

Հաղպատ վանական համալիր

Սանահինից ոչ շատ հեռու Հաղպատի վանքն է, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում։ Սա միջնադարյան Հայաստանի երևելի հուշարձան է, որն առանձնանում է ասիմետրիկ գծագրությամբ՝ գողտրիկ տեսարանի ֆոնին։

Վանքը փոքր սարավանդի վրա է՝ կիրճերով շրջապատված: Հիմնվել է 976 թվականին Աշոտ Գ Ողորմածի օրոք։

Монастырский комплекс Ахпат

Ըստ ավանդազրույցի՝ նախ, հինվել է Սանահինը, որի  անվանումը մեկնաբանվում է, իբր՝ «սա նրանից հին է»։ Կառույցի վրա երկու վարպետ են աշխատել` հայր ու որդի։  Սակայն շինարարության ընթացքում նրանց միջև պարբերաբար տարաձայնություններ են առաջացել, ու մի անգամ վիճելիս որդին ասել է հորը, թե  ինքնուրույն կարող է վանք կառուցել։

Барельеф на монастырском комплексе Ахпат
Հաղպատ

Այդպես, ըստ առասպելի, հայտնվել է  Հաղպատը։ Երբ վանքն արդեն պատրաստ է եղել, բոլորը սպասել ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրել է շարվածքի քարը և ասել. «Ա՜խ, պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվել են և հաշտվել։ Իսկ վանքն էլ «Հաղպատ» անվանումն է ստացել։

Ի դեպ, համալիրն արդարացրել է իր անվանումը. այս ընթացքում այն կանգուն է մնացել, չնայած բազմաթիվ երկրաշարժերին։ Այսօր Հաղպատը բարդ ճարտարապետական համալիր է, որը ասես մի փոքր քաղաք լինի, որտեղ հանգիստ կարելի է մոլորվել. վանքի շուրջ կառուցված շինությունները լաբիրինթոսներ են կազմում։

Монастырский комплекс Ахпат

Ախթալայի բերդ ու վանք

Ճարտարապետական համալրը գտնվում է Դեբեդի կիրճի մեկ այլ սարահարթի վրա։ Այս վայրի պատմությունը պաշտոնապես սկսվում է X դարից, երբ այստեղ կառուցվել է Պղնձահանք բերդը։ Այն Տաշիր-Ձորագետի թագավորության համար ռազմավարական կարևորություն ունեցող պաշտպանական կառույց էր։ Երկու դար անց` 1188 թվականին, Կյուրիկյանների տոհմից Մարիամ արքայադստեր հրամանով բերդում Սուրբ Աստվածածնի եկեղեցի է կառուցվել։

Храм Святой Богородицы в Ахтале, Лорийская область Армении

Հատկանշական են այս եկեղեցու որմնանկարները, որոնք 960 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեն։ Դրանք թվագրվում են XIII դարով։ Որմնանկարներն իրենց մակերեսով և սյուժեների հարստությամբ աննախադեպ են ոչ միայն Հայաստանի, այլև կովկասյան տարածաշրջանի համար։

Author:

Ես Արեգ Տոնոյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանում: Սիրում եմ ճամփորդել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s