Posted in Մայրենի, Ուսումնական նյութեր

Տարօրինակ հարցեր

Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի  տղա որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
– Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
– Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
– Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
– Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
– Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համարխրճիթ  շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր: փոփվել-ներգործական բայ] (արևմտահայերեն)
    Թափ տալ, թոթափել, թափահարել:

Զանազան- ածական]
1. Տեսակ-տեսակ, պեսպես:
2. Մեկը մյուսից տարբեր, իրար ոչ նման:
3. (ժողովրդական) Տարբերվող, ջոկվող, աչքի ընկնող, գեղեցիկ:

2)զանազանի, [գոյական]
Մանուշակի մի տեսակը, խոկածաղիկ:

Խրճիթ-փոքրիկ տնակ

 

 

  1. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս: Որովհետև նա գուլպաները թարս էր  հագել
  2. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի: Մուլտֆիլմ նայելը:
  3. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Որպեսզի նրանց մեջ իրեր դնենք։

բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի: Որովհետև նա պետքե լողա

գ. Ինչո՞ւ բեղերը կատու ունեն , որ իրենց բերան կեղտոտ բաներ չմտնեն

դ. – Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում,որովհետև  նրանք ան շունչեն

ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

Որ այնտեղ աճի

  1. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր: տեղափոխվեց-տեղավորվեց փոխարինեց

Հարցասիրություն – հարցախեխտ- սիրահարվել

  1. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող ածականները:

Խրճիթ  զանազն      ինչուիկ  սովորակն

  1. 7. Գտի՛ր գոյականները, նրանց հատկանիշներ՝ ածականներ ավելացրու:
    Բարի տղա ,սպիտակ ամպ, փայտյա դարակ, չինական սեղան, Գունավոր նամականիշ , բաց գարեջուր։

 

Author:

Ես Արեգ Տոնոյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանում: Սիրում եմ ճամփորդել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s